ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Իսրայելը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին
10:59, 05.04.2023 | mamul.am
3793 | 0

Իսրայելական ռազմաօդային ուժերը վաղ առավոտյան գրոհել են Գազայի հատվածը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նրանք հարվածել են երկու ուսումնական ճամբարներին՝ մեկը Գազա քաղաքում, մյուսը՝ փախստականների ճամբարում:

Նշվում է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ արձակվելուց հետո, որոնցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանին։

Ավելի վաղ Գազայի հատվածից մի քանի հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. հայտնում է France-Presse-ը։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների և ոստիկանության միջև բախումների ֆոնին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր