ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ռուսական ռազմանավը տասը տարվա ընթացքում առաջին անգամ մտել է Սաուդյան Արաբիայի նավահանգիստ
18:24, 05.04.2023 | mamul.am
3735 | 1

«Ցիրկոն» գերձայնային հրթիռների ռուսական կրիչը՝ Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը, ժամանել է Սաուդյան Արաբիա, հայտնում է Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Վերջին անգամ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը Սաուդյան Արաբիայի Թագավորության նավահանգիստներ են մտել մոտ 10 տարի առաջ։ «Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատը, որը բաղկացած է Խորհրդային Միության նավատորմի ֆրեգատ «Ծովակալ Գորշկով»-ից և միջին ծովային լցանավ «Կամա»-ից, կատարելով հեռահար առաքելություններ, աշխատանքային այցով ժամանել են Սաուդյան Արաբիայի Թագավորության Ջիդդա նավահանգիստ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Նրանք նշել են, որ նավահանգստում գտնվելու ընթացքում նավերը կհամալրեն վառելիքի, քաղցրահամ ջրի և սննդի պաշարները։
Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատը նավարկության է դուրս եկել այս տարվա հունվարին Սեվերոմորսկից։ Այս ընթացքում նա Հնդկական օվկիանոսում և Արաբական ծովում մասնակցել է երկու միջազգային ռազմածովային զորավարժությունների, անցել շուրջ 21 հազար ծովային մղոն՝ երկու անգամ հատելով հասարակածը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր