ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Լատվիայում կվերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը
20:24, 05.04.2023 | mamul.am
4997 | 2

Լատվիայի Սեյմը կողմ է քվեարկել պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը։ Այս մասին հայտնում է խորհրդարանի կայքը։
18-27 տարեկան տղամարդիկ այսուհետ ենթակա կլինեն պարտադիր զինվորագրման: Կամավոր ծառայության կարող են անցնել նույն տարիքի կանայք։ Երիտասարդները, ովքեր կշարունակեն կրթություն ստանալ 18 տարեկանից հետո (բացառությամբ բարձրագույն կրթության) կզորակոչվեն ուսումն ավարտելուց հետո։

Քաղաքացիները կկարողանան 11 ամիս ծառայել Ազգային զինված ուժերում կամ ներքին գվարդիայում (Ազգային գվարդիա): 2024 թվականի հունվարի 1-ից հնարավոր կլինի ծառայել պահեստազորի սպաների հնգամյա ծրագիր սովորելով՝ այս տարբերակը նախատեսված է բուհերի և քոլեջների ուսանողների համար։ Այլընտրանքային քաղաքացիական ծառայության անցնելու հնարավորություն կունենան այն քաղաքացիները, ովքեր իրենց համոզմունքներով չեն կարող զինվորական ծառայություն անցնել։ «Օրենքը սահմանում է որոշ բացառություններ, երբ զորակոչը կարող է հետաձգվել Ազգային զինված ուժերում։ Որոշ դեպքերում կարող է որոշում կայացվել զորակոչից հրաժարվելու մասին»,- ասվում է Սեյմի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Այս տարի զորակոչը կամավոր է լինելու։ Ցանկացողները կարող են դիմել մինչև մայիսի 1-ը, իսկ ծառայությունը կսկսվի հուլիսի 1-ից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր