ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ալիևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը
14:48, 12.04.2023 | mamul.am
20918 | 4

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն այժմ ընթանում է երկու ուղղությամբ. Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը:

Ընդգծելով, որ այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հանդիպումներ կազմակերպել Բաքվում՝ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի հայ բնակիչների հետ անմիջական կապ հաստատելու համար, պետության ղեկավարն ասել է, որ դրա հետ կապված Ադրբեջանը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, և որ նրանք հրավիրվել է Բաքու՝ քննարկելու վերաինտեգրման և տարբեր ենթակառուցվածքների նախագծերը։

Ալիևը միաժամանակ ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են երկկողմ բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։

Նշելով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը՝ երկրի ղեկավարն ասել է, որ դա միտումնավոր սադրանք էր Հայաստանի կողմից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր