ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ուժի կիրառումն անընդունելի է»․ ԱՄՆ պետդեպ
10:30, 13.04.2023 | mamul.am
3151 | 0

ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային. «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր