ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է. «Հրապարակ»
09:18, 18.04.2023 | mamul.am
6530 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս Գերմանիայից վերադարձել է Հայաստան և այսօր մասնակցելու է իրեն առաջադրված մեղադրանքի դատական քննությանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանի դեմ 2 մեղադրանք կար առաջադրված, մեկը Մարտի 1-ին առնչվող մեղադրանքն էր (սահմանադրական կարգի բռնի տապալում), որը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց, մյուս մեղադրանքը կապված է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ ենթադրյալ կաշառք տալու դեպքի հետ: Մեղադրանքը ՀՀ նախկին նախագահը չի ընդունում: Այսօր` ապրիլի 18-ին, կշարունակվի դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս երկու էպիզոդով դատաքննությունը սկիզբ է առել 2019թ. հոկտեմբերի 7-ին, իսկ վերջին նիստը կայացել է 2023-ի հունվարի վերջին: Դատաքննությունը մտել է գրավոր ապացույցների հետազոտման փուլ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր