ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
G7-ի երկրները մտադիր են շարունակել ՌԴ-ի դեմ կոշտ պատժամիջոցները
09:42, 18.04.2023 | mamul.am
5493 | 0

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել աջակցությունը Ուկրաինային, պահպանել հակառուսական պատժամիջոցները, այս մասին ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին՝ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք մտքերի փոխանակում կատարեցինք միջազգային տարբեր հարցերի շուրջ: Մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ շարունակելու հակառուսական պատժամիջոցները, ինչպես նաև՝ աջակցությունը Ուկրաինային»,- ընդգծել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր