ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սարքած գործ ա. ասել են՝ բողոքի, բողոքել ա». «Հանրային ձայն» կուսակցության քաղխորհրդի անդամ
10:42, 18.04.2023 | mamul.am
5748 | 0

Դատարանը քննում է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման մասին։ «Արհեստական շոու. կապված է քաղաքապետի մոտակա ընտրությունների հետ: Քանի որ Արտակ Գալստյանը բանիմաց է, թիմ ունի, Հանրային ձայնը մասնակցելու է, կարող եմ 99 տոկոսով ենթադրել, որ դրա հետ է կապված»,- անդրադառնալով Արտակ Գալստյանի ձերբակալությանը՝ ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Մաթևոսյանը:

Դիտարկմանը՝ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 110.000 դոլար՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ, Մաթևոսյանն ասել է. «Բազմաթիվ տեղերից էլ գալիս է ինֆորմացիա, որ Տիգրան Արզաքանցյանը մախինատոր է, մեծ փողերի մեջ ինչ-որ գործողությունների է մասնակից եղել, պարտքեր ունի: Լուրջ չեմ վերաբերվում ես իրեն, ասել են՝ բողոքի, բողոքել ա: Էդ մարդը պատրաստի ժերտվայի մատերիալ ա երևի, որ վերևներից... Վարչապետի հետ գնում ա, նստում ա, ասում ա՝ ես անասնաբույժմ եմ...»:

«Սարքած գործ ա. ասել են՝ բողոքի, բողոքել ա». «Հանրային ձայն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր