ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ա՛յ դրա համար ինձ արժե դատել». Փաշինյան
15:00, 18.04.2023 | mamul.am
8539 | 0

«Ես պետք է էն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովո՛ւրդ, մենք հասել ենք էս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել՝ գիտե՞ք ինչ, էս խաղն ավարտված խաղ ա... Ա՛յ դա իմ սխալն ա: Եթե ինձ մեղադրում եք, սրանում մեղադրեք»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Խամոյանը հայտարարել էր հետևյալը. «Դուք հինգ տարի է՝ իշխանության եք, բայց հինգ հարյուր անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան՝ Ձեր բանակցածից, չնայած նրան, որ 2019-ին արձանագրեցիք, ըստ էության խաչ քաշելով բանակցային պրոցեսի վրա, հայտարարեցիք, որ բանակցությունները սկսում եք Ձեր սեփական կետից: Անգամ 2018-2020թթ. արանքում այդպես էլ ժողովրդին չներկայացրիք՝ ինչ է բանակցվում, հետո պետք է պարզվեր, որ բանակցային վերջին խմբագրված տարբերակը փաստաթղթի, բանակցային սեղանին եղել է 2019-ի ամռանը»:

ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր