ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքն ավարտվել է ծեծկռտուքով․ «Հրապարակ»
09:18, 19.04.2023 | mamul.am
7117 | 0

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել։ Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, և սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։ Պատգամավորը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն երեկ չպատասխանեց մեր զանգերին։

Տեղեկացրել էինք, որ Բաբայանը պատրաստվում է ապրիլի վերջին վրանային հավաք սկսել Վերածննդի հրապարակում և ակտիվ հանդիպումների շարք է սկսել Արցախում։ Սակայն հիշյալ հավաքին՝ 4 հարյուր տեղանոց սրահում անգամ 100 մարդ չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր