ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Տեղում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
13:42, 19.04.2023 | mamul.am
2714 | 0

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են, տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։

Այսպես. թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ մյուս երեք` թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին դիմել են սադրանքի, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր