ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
SpaceX-ի՝ 100 մարդու տեղափոխման հնարավորությամբ հրթիռը պայթեց
18:24, 20.04.2023 | mamul.am
8957 | 0

SpaceX-ն առաջին անգամ գրեթե ուղեծրային թռիչքի է ուղարկել ամբողջությամբ կազմաձևված Starship գերծանր արձակման հրթիռը: Գործարկումը տեղի ունեցավ երկրորդ անգամ՝ ի սկզբանե այն պետք է տեղի ունենար երկու օր առաջ, սակայն այն չեղարկվեց փականներից մեկի անսարքության պատճառով։ Այսօրվա արձակումը նույնպես հաջող չստացվեց՝ 38 կիլոմետր բարձրության վրա Starship-ը մտավ անվերահսկելի պտույտի մեջ և պայթեց։ Հրթիռն արձակվել էր առանց անձնակազմի։
Ենթադրաբար, հրթիռը դժվարացել է առանձնացնել առաջին աստիճանը։ Աստղանավը պետք է թռչեր Երկրի շուրջը (մինչ ուղեծիր հասնելը) 234 կիլոմետր բարձրության վրա, այնուհետև ցած իջներ Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների մոտ: Ենթադրվում էր, որ Super Heavy հրթիռային մեքենան պետք է վերադառնար առանձին՝ ցած նետվելով Մեքսիկական ծոցում՝ արձակման վայրից 32 կիլոմետր հեռավորության վրա:

Super Heavy-ն բազմաֆունկցիոնալ, բազմակի կիրառման երկաստիճան գերծանր արձակման մեքենա է, որը կօգտագործվի որպես Starship տիեզերական հրթիռի արձակման առաջին աստիճան: Starship-ը նախատեսված է դեպի Մարս թռիչքների համար և կարող է տեղափոխել 100 մարդու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր