ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Վարազդատ Լալայանը գրավեց արծաթե մեդալ, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզ
17:48, 23.04.2023 | mamul.am
3657 | 0

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):
Պոկում և հրում վարժություններում ևս հայ գերծանր քաշային ծանրորդներն արժանացել են փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալներին համապատասխանաբար:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր