ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իրանում մահապատժի են ենթարկել 2 մարդու՝ սոցցանցերում հրապարակումների համար
20:12, 08.05.2023 | mamul.am
5319 | 0

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու՝ սրբությունները և Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով, ինչը դատարանը հայտնաբերել է սոցիալական ցանցերում նրանց գրառումներում, հայտնում է իրանական Mizan գործակալությունը՝ հղում անելով երկրի Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը։

Երկու տղամարդիկ էլ կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել Իրանի Կենտրոնական նահանգի Արաք քաղաքի բանտում։

Ըստ քննիչների՝ Յասուջ և Արդաբիլ քաղաքի բնակիչներ Յուսեֆ Մեհրադը և Սարդոլլա Ֆազելի-Զարեն սոցիալական ցանցերում «հակաիսլամական» հաշիվներ են ունեցել։ Մասնավորապես, գործի նյութերում նշվում են նրանց ուղերձները, որոնք դիտվում են որպես սրբապղծություն Մարգարեի, նրա մոր և իմամների նկատմամբ, ինչպես նաև՝ աթեիզմի քարոզչություն։

Մեհրադը և Ֆազելի-Զարեհը, ըստ HRANA-ի, ձերբակալվել են 2020 թվականին՝ Սնահավատության և կրոնի քննադատության թելեգրամ-ալիքը ղեկավարելու մեղադրանքով:

2021 թվականին Արաք քաղաքի քրեական դատարանը Մեհրադին և Ֆազելի-Զարեին մեղավոր է ճանաչել սրբապղծության մեջ և նրանց դատապարտել մահապատժի։ Տղամարդիկ դատապարտվել են նաև 6 տարվա ազատազրկման՝ «ազգային անվտանգության դեմ խմբավորումներ ղեկավարելու համար»։ Նույն թվականին Իրանի Գերագույն դատարանը մերժեց նրանց բողոքները և անփոփոխ թողեց նրանց մահապատիժը։ Ամբաստանյալները, ըստ Mizan-ի, իրենց մեղավոր են ճանաչել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր