ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ուկրաինայում մոտ 9000 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 15000-ը վիրավորվել է. ՄԱԿ
22:48, 09.05.2023 | mamul.am
5553 | 0

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր 8791 խաղաղ բնակիչ է զոհվել, 14815 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) նոր զեկույցում:

2023 թվականի մայիսի 8-ի դրությամբ, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, հաստատվել է 3977 տղամարդու, 2367 կնոջ և 488 երեխայի մահը։ Նշված ժամանակահատվածում մահացած 1928 մեծահասակների և 31 երեխաների սեռը չի հաջողվել որոշել։ Այս ընթացքում տուժել է 4088 տղամարդ, 2730 կին և 742 երեխա։

Քաղաքացիների զոհերի կամ վիրավորների իրական թիվը, նշում են զեկույցի հեղինակները, զգալիորեն ավելի մեծ է, քանի որ որոշ վայրերից ենթադրյալ քաղաքացիական անձանց մահվան կամ վիրավորների մասին բազմաթիվ հաղորդումներ դեռևս սպասում են հաստատման: Այդպիսի բնակավայրերի թվում են Մարիուպոլը (Դոնեցկի մարզ), Լիսիչանսկը, Պոպասնայան և Սեվերոդոնեցկը (Լուգանսկի մարզ): 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում զոհերի ամենամեծ թիվը, ըստ զեկույցի հեղինակների, գրանցվել է անցյալ տարվա մարտին:

Քաղաքացիների մեծ մասը տուժել է ոչնչացման լայն շառավղով պայթուցիկ զենքի կիրառման ժամանակ՝ 7297 զոհ, 14022 վիրավոր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր