ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Շոլցը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
16:12, 14.05.2023 | mamul.am
4835 | 0

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 2,7 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ։ Այս մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է Укринформ-ը։

«Մենք տրամադրում ենք ժամանակակից, արդյունավետ, բարձրորակ զենքեր, որոնք օգնում են ձեզ պաշտպանվել: Մենք կանգ չենք առնում, որոշել ենք տրամադրել 2,7 միլիարդ եվրոյի նոր փաթեթ»,- ասել է Շոլցը։
Նա նշել է, որ նոր փաթեթը ներառում է լրացուցիչ Marder հետևակի մարտական ​​մեքենաներ, Leopard 1 տանկեր, Gepard զենիթային համակարգեր, Iris-T հակաօդային պաշտպանության համակարգեր և այլն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր