Մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում: |