ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ալիևը ժամանել է Մոսկվա
11:12, 25.05.2023 | mamul.am
3942 | 0

Մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր