ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ուկրաինան հայտարարել է Բախմուտի ուղղությամբ կռված 106 զինվորների ռուսական գերությունից վերադարձնելու մասին
21:00, 25.05.2023 | mamul.am
3293 | 0

Ռուսական գերությունից Ուկրաինա է վերադարձել 106 զինվոր, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նրա խոսքով՝ Ուկրաինա վերադարձածների թվում են 8 սպա և 98 զինվոր ու սերժանտ, որոնք կռվել են Բախմուտի ուղղությամբ։ Վերադարձածներից շատերն անհայտ կորած են համարվել, հավելել է նա։

Իր հերթին Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հաստատել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակումը և ասել, որ ռուսական կողմից գերիների փոխանակումն իրականացրել է Վագներ ՄՌԿ-ն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այսօր գերիների փոխանակումը։
Ապրիլի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում ռուսական գերությունից ազատվել է 2279 ուկրաինացի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր