ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ուկրաինան չի ստացել 240 միլիոն դոլարի զենքը
21:42, 25.05.2023 | mamul.am
3718 | 0

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դիմել է դատարան՝ 4 մատակարարներից չառաքված զենքի դիմաց շուրջ 243 մլն դոլար վերադարձնելու համար, որի դիմաց նախավճար է կատարվել։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն։

Նշվում է, որ զենքի ներկրումն Ուկրաինա իրականացնում են «Ուկրսպեցէքսպորտ» պետական ​​ընկերությունը, «Պրոգրես» դուստր ձեռնարկությունը, «Սպեցտեխնոէքսպորտը» և Ուկրաինայի պաշտպանության գնումների գործակալությունը։

Հրապարակման համաձայն՝ ՊՆ-ն 100 տոկոսանոց կանխավճար է կատարել 2022 թվականի գարնանը և ամռանը կնքված պայմանագրերի համար։ 2023 թվականի գարնանը վարչությունն սկսել է հայցեր ներկայացնել իրեն ենթակա պետական ​​ընկերությունների դեմ՝ գումարը վերադարձնելու պահանջով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականին կտրուկ աճել է Ուկրաինայից Լեհաստան զենքի, զինամթերքի և կեղծ փաստաթղթերի մաքսանենգությունը։ Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով՝ 2022 թվականին ուժայինները կարողացել են առգրավել ավելի քան 8,3 հազար միավոր ապօրինի զենք։ 2021 թվականին գրանցվել է ընդամենը 1,4 հազար դեպք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր