ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+20 °C
«Պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով». Պապուաշվիլի
12:30, 26.05.2023 | mamul.am
5401 | 0

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է՝ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով։

Ըստ նրա՝ պատերազմի ավարտից հետո Վրաստանի իշխանությունները կխոսեն ուկրաինացի այն քաղաքական գործիչների հետ, ովքեր, չնայած վրաց ժողովրդի համերաշխությանը, «անընդունելի վերաբերմունք» են ցուցաբերում։

«Մենք գիտենք, թե ով ենք, ինչ ենք անում, մեր ժողովուրդը դա գիտի ու աջակցում է մեզ։ Ինչ վերաբերում է ուկրաինացի որոշ պաշտոնյաների հայտարարություններին, մենք ավելի վատ, ավելի կոշտ հայտարարություններ ենք լսել։ Ես չեմ կարող այլևս մեկնաբանել դա»,- aliq.ge-ի փոխանցմամբ, ասել է Պապուաշվիլին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր