ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«ՀՀ-ում ու Արցախում պետք է ձևավորվի հեռացնելու գործընթաց». Աղվան Վարդանյան
15:24, 26.05.2023 | mamul.am
4322 | 1

«Որքան այս իշխանությունը կառչած մնա աթոռից, այնքան զիջումները շատ ավելի առարկայական կդառնան. սա է ողբերգությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ մեր խնդիրները չեն լուծվում ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգթոնում, ո՛չ Եվրոպայում, մեր խնդիրները լուծվում են ՀՀ-ում: Լրագրողներից մեկը հարցրեց՝ ի՞նչ են պատրաստվում անել, որ Փաշինյանը հեռանա. «Մենք դեռ չենք կարողացել հեռացնել, որովհետև իշխանությունն իրենց համար ամեն ինչ է: Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել, փորձելու ենք էլի ու սա լինելու է ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում: Այս երկու կենտրոններում պետք է ձևավորվի հեռացնելու նոր գործընթաց»: Պատգամավորը նշեց, որ առաջիկայում այդ մասին ավելի հանգամանալից կխոսի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր