ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
««Սեփական յորղան, «չափի զգացում» մտքերը վտանգավոր են, երբ քեզ որոշում ես դնել շլանգի տեղ». Արման Յարալյան
21:36, 26.05.2023 | mamul.am
2315 | 1

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Ադրբեջանն էր պարտվում ու ջախջախվում՝ չհայտնվեցին հանճարներ, որ առավոտից իրիկուն քարոզեն ճանաչել իրենց չափը, ոտքերը յորղանի գյորա մեկնեն, մեծ-մեծ երազներ չունենան։
Մարդիկ սառը դատեցին, թե ինչն են սխալ հաշվարկել, ում հետ են սխալ բանակցել, որտեղ ու որ շահերը չեն համընկել իրենցի հետ ու 30 տարի տքնաջան աշխատել են, որ սխալները չկրկնեն։
Խաղաղ կյանքը հաճելի բան ա, մանավանդ, որ տելեվիզրով տենում ես Շվեցարիաներն ինչ կանաչ ա, ինչ հաճույքով են կովիկներն արածում։
Բայց գրողի տարածն աշխարքիս ամենաանհանգիստ տարածաշրջանում սեփական յորղան, չափի զգացում, տենց մտքերն ուղղակի վտանգավոր են, երբ քեզ որոշում ես դնել շլանգի տեղ, իբր մեռած ես, հենց տենց էլ վարվում են հետդ։
Քեզնից ակնկալիքը երկու տիպի ա էս աշխարհում, կամ գործուն մասնակից ես պրոցեսներին ու սկսում են հետդ քննարկել շահերը, կամ դիակ ես, որին ապամոնտաժում են, տենան ում հետ ա պետք աշխատել։
Եթե ստեղի մասովկեն խաղաղ կյանք ա երազելու՝ ճիշտը քշելն ա գնան ուրիշ տեղ իրականացնեն էդ երազները, սա խաղաղ տարածաշրջան չի, որովհետև շահերի բախման կետ ա, ճանապարհների խաչմերուկ ա, էդ դու չես որոշում խաղաղ լինես, թե չէ, քո դիրքն ա թելադրում քո հանդեպ վերաբերմունքը։
Որպեսզի չափիդ մեջ մնաս, նախ պտի ճանաչես, թե դա որն ա, ինչեր պտի ճկռալով անես, որ էս հողակտորում ապրելը տանելի լինի»։

Աղբյուրը` Արման Յարալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր