ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ավտովթար Ձորաղբյուրի գյուղապետարանի մոտ․ կա 1 զոհ, 1 վիրավոր
22:06, 26.05.2023 | mamul.am
4089 | 0

Այսօր՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19․30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ, բախվել են «ԳԱԶ 66» և Renault մակնիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, իսկ մեկ հոգու էլ օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի օգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր