ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փորձ են անում «դիվերսիա» կարել` ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով». Տ. Աբրահամյան
13:36, 27.05.2023 | mamul.am
3480 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանցիները երեկվանից հոլիվուդյան ոճի մոտիվներով փորձ են անում «դիվերսիա» կարել` ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Նախ տրվեց, որ ՀՀ-ից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, ապա թեման զարգացրեցին այլ ուղղությամբ` մեղադրելով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող բնակավայրում, քաղաքացիական անձի սպանության մասին:
Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից ու Կապանի հատվածում քաղաքացիական անձ սպանելուց:
Իհարկե այն տարբերությամբ, որ եթե ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիներն իսկապես ներթափանցել ու մարդ էին սպանել, մեր զինծառայողներն ադրբեջանական սցենարի իրագործման նպատակով, ամենայն հավանականությամբ, առևանգվել են:
Եթե նույնիսկ խնդիրը մոլորությունը լինի, ինչի հավանականությունը, կարծես, բարձր չի, իրավիճակը դրանից չի փոխվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր