ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +8 °C Վաղը`+9 °C
ՀՀ ԶՈՒ 2 մոլորված զինծառայողները Ադրբեջանում ձերբակալվել են
13:12, 27.05.2023 | mamul.am
5278 | 2

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ՝ Հարութ Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը՝ ամբողջությամբ զինված զինամթերքով՝ ապօրինի հատելով պետական ​​սահմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ 2 զինծառայողների հետ կապն ընդհատվել է և կատարվում են որոնողական աշխատանքեր:

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, ՀՀ ՊՆ-ն հերքել էր:

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր