ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:24, 28.05.2023 | mamul.am
5695 | 0

Հանրապետության տարածքում`

Մայիսի 28-ի ցերեկը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում

Մայիսի 28-29-ի կեսօրից հետո, 30-31-ը սպասվում է, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր