ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ-ի շտապողական շնորհավորանքը Էրդողանին, չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ». թուրքագետ
19:30, 29.05.2023 | mamul.am
1974 | 0

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո կարող ենք փաստել և կանխատեսել հետևյալը.
- Թուրքիան հաստատուն քայլերով գնում է ավելի ազգայնական/ազգայնամոլ դառնալու ճանապարհով. թուրքական քաղաքական վերնախավը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը ազգայնամոլներ են, ինչն ուղղակիորեն ազդում և ազդելու է պետական քաղաքականության վրա, որը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու,
- Արդեն 17-րդ անգամ ընտրություններում (խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ, սահմանադրական հանրաքվե) հաղթելով՝ Էրդողանը սահմանեց քաղաքական ռեկորդ և ամրագրեց արդեն էրդողանական Թուրքիայի դե ֆակտո և դե յուրե գոյությունը,
- Հայաստանի շտապողական շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը կամ դրա հետ կապված հույսեր փայփայելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, իսկ այդ շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ. դա առավելագույնը կընդունվի ի գիտություն, միգուցե կհետևի դիվանագիտական զուսպ պատասխան ու կշարունակվի հակահայկական քաղաքականության ամբողջ գործիքակազմի կիրառումը,
- Այս ընտրություններից հետո Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ»…:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր