Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է մայիսի 25-28-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ, ըստ որոնց․ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ բոլոր 4 օրերին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին և 27-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ բոլոր 4 օրերի ընթացքում, Շենգավիթում՝ մայիսի 25-ին, 26-ին և 28-ին, Արաբկիրում՝ մայիսի 26-28-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ |