Եվրոպան աշխարհի շատ հարուստ հատված է՝ պաշտպանական շատ ցածր հնարավորություններով: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 29-ին, հայտարարել է Եվրոմիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Պաշտոնյան կոչ է արել ավելի լավ համակարգել եվրոպական բանակները՝ միաժամանակ խոստովանելով, որ լավատես չէ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք կարող են տեղի ունենալ ամռանն Ուկրաինայում։ |