ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Շարժումը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության հայտ է ներկայացնում». Թևանյան
11:12, 30.05.2023 | mamul.am
1800 | 1

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ շարժումը ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության հայտ է ներկայացնում: «Մենք բոլոր փորձերը հաշվի ենք առել՝ սխալները, թերությունները, կարծում ենք՝ հասարակական ավելի լայն ներգրավվածություն է պետք: Կազմակերպչա-կառուցվածքային առումով նախատեսում ենք բավական լայն կետային աշխատանք՝ հանրության բոլոր շերտերի հետ, այսպես կոչված՝ տնետուն աշխատանք»,- նշեց Թևանյանը, ով ավելի վաղ ներկայացրել էր շարժման նպատակները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր