ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Ըստ *** Նիկոլի, մենք դեռ 2016-ին պիտի պարտվեինք, որ 44-օրյան չլիներ». Ա. Աշոտյան
16:54, 31.05.2023 | mamul.am
3231 | 0

«Միայն կատարյալ անբարոյականը կամ կլինիկական դեբիլը կարող էր մտածել, որ Հայատանի նման երկրում, որը շրջապատված է ոչ այդքան բարյացակամ հարևաններով, ժողովրդավարությունը կարող է պաշտպանիչ վահան լինել»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե 2020-ի պատերազմը 2016-ի շարունակությունն էր:

«Ըստ թրքաբարո Նիկոլի, մենք դեռ 2016-ին պիտի պարտվեինք, որ 44-օրյան չլիներ: Այ, եթե Ադրբեջանը հասներ իր ուզածին և՛ ռազմաճակատում, և՛ դիվանագիտության մեջ, 44-օրյան չէր լինի, թե չէ՝ 2016-ին դիմադրեցինք, մեր տղերքը հերոսաբար կռվեցին, դիվանագիտության մեջ ամրագրեցինք մեր բանակի սխրանքները, և ստացվեց, որ Սերժը մեղավոր է 44-օրյայի մեջ, որովհետև ապրիլյանը չի պարտվել. էս ա իր ամբողջ հիվանդագին տրամաբանությունը»,- ասաց Աշոտյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր