ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել
15:30, 01.06.2023 | mamul.am
2831 | 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց են ունեցել:

Ինչպես Քիշնևից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են մասնակից երկրների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանման գնալու ճանապարհին:

Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա առանձին-առանձին դիմավորել, ողջունել և լուսանկարվել է մասնակից երկրների ղեկավարների հետ, որից հետո սեղանի շուրջ Մայա Սանդուն ու մի քանի երկրների ղեկավարներ կարճ ելույթներ են ունեցել:

Ավելի ուշ սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր