ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Վարորդները պարտավոր են անգիր անել փոսերի տեղերը՝ հաշվի առնելով, որ չկա գիշերային լուսավորություն». Հ. Բադալյան
03:06, 03.06.2023 | mamul.am
1706 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի փողոցների վիճակը գործնականում ունի առողջապահական նշանակություն: Իշխանությունն այդ կերպ պայքարում է Ալցհեյմերի հիվանդության դեմ, առավել ևս, որ միջազգային ճանաչված մասնագետները արձանագրում են հիվանդության երիտասարդացման միտում:
Քաղաքի փողոցների փոսերը այնքան առատ են, և ավելանում են այնպիսի արագությամբ, որ վարորդները գիշերային երթևեկության համար պարզապես պարտավոր են անգիր անել այդ փոսերի տեղերը, հաշվի առնելով այն, որ Երևանում չկա նաև գիշերային լուսավորություն: Լույսեր կան, լուսավորություն չկա: Եվ որպեսզի մութն ընկնելուն պես մեքենայով չդեգերեք փոսերի մեջ, պետք է հիշեք դրանց տեղը:
Մինչդեռ հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդությունից խուսափելու համար պետք է անընդհատ մարզել ուղեղը, ուղեղին տալ նոր առաջադրանքներ: Ամեն մի նոր փոս, որ առաջանում է երևանյան որևէ փողոցում, նոր առաջադրանք է ուղեղին, հետևաբար մի նոր քայլ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման ուղղությամբ:
Պետք է գնահատել հոգատարությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր