ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.24, EUR 411.87, RUB 4.03, GBP 474.21
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+23 °C
«Դիլիջանի քրեականի պետին կալանավորելը իրավաչափ համարվել չի կարող». Վահան Հովհաննիսյան
01:18, 04.06.2023 | mamul.am
4870 | 0

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ քննադատելը մինչև վերջ կարդացեք:
Դիլիջանի քրեականի պետին կալանավորելը իրավաչափ համարվել չի կարող:
Քրեականի պետի գործած առերևույթ հանցանքն իր դաժանությամբ անօրինակ է, զզվելի, զազրելի, բայց...:
Առերևույթ հանցանքի դեպքից անցել է շուրջ 2 ամիս, քրեական վարույթով քննությունն, ըստ էության, ավարտվել է, ենթադրաբար բոլոր ապացույցները հավաքվել են: Նման պայմաններում ի՞նչ իրավաչափ նպատակ կարող է հետապնդել կալաքը: Ոչ մի:
Իսկ ո՞րն է ոչ իրավաչափ նպատակը. անձին կալանավորելով կատարել դատախազության ու քննչականի մեղքերի թողություն, հասարակության աչքում բարձրացնել այդ կառույցների ոտնահարված հեղինակությունը: Միայն այդքանը:
Հասարակությունը զոհ էր պահանջում և պետությունը կատարեց այդ զոհը, իր կեղտոտ դեմքը մաքրելու նպատակով:
հ.գ. քրեականի պետի պաշտպանը չեմ, նրան չեմ ճանաչում ու չեմ էլ ուզում ճանաչել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր