Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման՝ իր տարածքը ռուսներից ազատագրելու համար. «Մենք հաստատապես հավատում ենք, որ հաջողության կհասնենք: Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա: Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը չի ստացել ամբողջ սպառազինությունը, ինչին հույս ուներ, բայց այլևս չեն կարող սպասել: |