ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Քիմ Քարդաշյանը մոր հետ քննարկել է Քանյե Ուեսթից բաժանումը
00:24, 05.06.2023 | mamul.am
6272 | 0

Քիմ Քարդաշյանը մոր՝ Քրիս Ջեներին խոստովանել է, որ ստիպված է հրապարակայնորեն չխոսել Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության մասին, քանի որ ցանկանում է պաշտպանել իր երեխաներին։ Այդ մասին նա պատմել է «Քարդաշյաններ»-ի երրորդ սեզոնի երկրորդ դրվագում, գրում է People-ը:

«Ես դեռ կարիք եմ զգում չխոսելու այդ մասին և պաշտպանելու իմ երեխաներին դրանից, և դա միշտ այդպես կլինի, բայց, Աստված իմ, եթե մարդիկ իմանային: Ես պարզապես երբեք այդպես չեմ վարվի իմ երեխաների հետ»,- ասել է 42-ամյա Քիմ Քարդաշյանը մոր հետ հուզական երկխոսության ժամանակ։

Նա նաև խոստովանել է, որ իր նախկին ամուսնու հետ հարաբերություններում ամենադժվարը եղել է «տեսնելը, թե ինչպես է նա, ում իսկապես սիրում էիր և ում հետ ընտանիք ունես, այդքան տարբերվում նրանից, ում ճանաչում էիր»:

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում անցյալ աշնանը դժվարին ամուսնալուծության գործընթացից հետո։ Քանյե Ուեսթը պարտավոր է նախկին կնոջն ալիմենտ վճարել ամսական 200,000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կրել երեխաների կրթության և պաշտպանության հետ կապված ծախսերի 50%-ը։ Զույգը չորս երեխա ունի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր