ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ն փորձում է նոր բախում հրահրել Եվրոպայում». Օլգա Կովիտիդին
19:18, 05.06.2023 | mamul.am
4917 | 0

ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Օլգա Կովիտիդին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն շարունակելու է ուրիշների ձեռքերով նոր հակամարտություններ ստեղծել Եվրոպայում, այդ թվում՝ Մերձդնեստրում։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։

Կովիտիդիի խոսքով՝ պետք է հասկանալ, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն կփորձի հնարավորինս սրել Եվրոպայի արտաքին քաղաքական օրակարգը։

«Դրան ինչպես ուզում եք անվանեք՝ երկրորդ ճակատ, երրորդ ճակատ, ուկրաինական հակահարձակում. իմաստը չի փոխվում, ԱՄՆ-ին անհրաժեշտ է սաստկացնել արդեն իսկ վճարված պատերազմը Ռուսաստանի հետ»,- ասել է սենատորը՝ նշելով, որ կարևոր չէ՝ պատերազմը կվարի Ուկրաինա՞ն, թե Լեհաստանը.

Կովիտիդին հայտարարել է, որ «ԱՄՆ-ին պետք է պատերազմ Եվրոպայում ընդդեմ Ռուսաստանի»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ին նաև պետք է պատերազմ Մերձդնեստրում, որում Քիշնևը առավելագույն օգնություն կցուցաբերի Ուկրաինային։

Ավելի վաղ սենատորը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը և Ուկրաինայի պարտությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում անքակտելիորեն կապված են։ Սենատորի խոսքով՝ Սպիտակ տունը փորձում է շեղել ամերիկացի քաղաքացիներին և մնացած աշխարհին «ԱՄՆ-ի մոտալուտ ֆինանսական աղետից, որն անխուսափելիորեն կապված է ուկրաինական հակահարձակման աղետի հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր