ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պարտավոր է հարգել ու ճանաչել». Արթուր Ղազինյան
17:24, 05.06.2023 | mamul.am
2169 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ ոք չի պահանջում, որ Հայաստանի իշխանությունը բանակցի Արցախի փոխարեն, ոչ ոք չի ասում, որ Հայաստանը մանդատ ունի Արցախի անունից բանակցելու և նրա փոխարեն կարգավիճակ հստակեցնելու համար:
Բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ Է հարգել ու ճանաչել, Արցախի իր հայրենակիցների անվտանգությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է երաշխավորել ու պաշտպանել` հասանելի ու անհասանելի բոլոր միջոցներով:
ՍՈւՏ Է, թե Հայաստանն ուժ չունի իր հայրենակիցներին ցեղասպանությունից պաշտպանելու համար. մենք շատ ավելի ծանր վիճակում ենք դա արել ու վերջում հաղթել, քանի որ կամք, համոզմունք ու վճռական որոշում ենք ունեցել դա անել:
Այդ որոշման ու համոզմունքի արդյունքում ձեռք ենք բերել հզոր դաշնակիցներ, հարգանք ու վստահություն ինչպես ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Սա է պահանջում Հայաստանի ազգային ու պետական շահը, սա է պահանջում ազգային գիտակցությունը, արժանապատվությունը ու պետական մտածողությունը:
Ոչ մի պարագայում ՉԻ ԿԱՐԵԼԻ հրաժարվել ու ձեռքերը լվանալ քո պաշտպանության ու աջակցության սուր կարիքը զգացող հայրենակիցներից. սա ամոթ է, խայտառակություն է. դա չի հասկացվում ու չի հարգվում աշխարհի կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր