Երկուշաբթի օրը Եվրոմիությունը պատժամիջոցներ է սահմանել 9 ռուսաստանցու նկատմամբ՝ «մարդու իրավունքների խախտման համար», ասվում է ԵՄ խորհրդի հրապարակած հայտարարության մեջ։
Պատժամիջոցների տակ ընկածների ցուցակները հրապարակվել են Եվրոմիության պաշտոնական ամսագրում, և արդեն ուժի մեջ են մտել։
«Այսօր Եվրոմիության խորհուրդը սահմանափակող միջոցներ է սահմանել 9 անձի նկատմամբ գլոբալ պատժամիջոցների ռեժիմի ներքո՝ մարդու իրավունքները խախտելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ցուցակներում, մասնավորապես, եղել են ՌԴ արդարադատության փոխնախարար Օլեգ Սվիրիդենկոն և Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Սերգեյ Պոդոպրիգորովը։ Փաստաթղթում ասվում է, որ պատժամիջոցները պատասխանն են Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ դավաճանության և ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու մեղադրանքով դատավճռի։ Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Կարա-Մուրզային դատապարտեց 25 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: