ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Այս դեպքում սատարում եմ Նիկոլ Վովաևիչին». Լուկաշենկո
13:54, 08.06.2023 | mamul.am
8315 | 2

Ինչպես հայտնել էինք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: «Հիմա ամեն ինչ բարդացել է, պետք է կարգավորել այս իրավիճակը: Տվյալ դեպքում, ես, իհարկե, սատարում եմ Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին)՝ գիտակցելով, որ բոլոր խնդիրներն ընկել են այս իշխանությունների, նրա վրա։ Ուստի պետք է համբերություն և փորձեր՝ խնդրին լուծում գտնելու համար, որպեսզի այն ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- նշել է Լուկաշենկոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր