ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Հայտնի է ՔՊ ավագանու ցուցակի առաջին հնգյակը. «Հրապարակ»
09:12, 18.07.2023 | mamul.am
5300 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Մեզ հասած լուրերով, ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը։ Անցած օրերին քննարկել և, կարելի է ասել, որոշում են կայացրել առաջին հնգյակի մասով։ Այսպիսով, ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երևանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը, որքան էլ տարակուսելի է, գործող ավագանու ամենասկանդալային կանանցից մեկն է՝ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը:
Ի դեպ, հիշեցնենք․ օրենքի պահանջով՝ ցուցակի մեկ երրորդը կանայք են լինելու` երրորդ համարից սկսած։ ՔՊ-ում սկզբում դեմ են եղել Վարդանյանի` առաջին կինը լինելու հանգամանքին, քանի որ նա հայտնի է սոցցանցային գերակտիվությամբ և աղմկահարույց հայտարարություններով ու միանշանակ չի ընկալվում։ Սակայն, մյուս կողմից, այլ հարմար տարբերակ չեն գտել։ Նուարդ Վարդանյանի հայրը, հիշեցնենք, նախկինների ամենահայտնի ներկայացուցիչներից է` 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ․՝ բնապահպանության նախարար: Չորրորդը ՔՊ-ի ցուցակում լինելու է դե ֆակտո քաղաքապետ` քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար և առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Արմեն Գալջյանը, ով ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր