ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Բրյուսելի հարթակն ամենավտանգավորն է ՀՀ-ի համար». քաղաքագետ
10:42, 18.07.2023 | mamul.am
3722 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 24TV-ի եթերում խոսել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին. «Միշտ ասել եմ՝ Բրյուսելի հարթակը բոլոր հարթակների մեջ ամենավտանգավորն է ՀՀ-ի համար. չմոռանանք, որ հենց էդ հարթակում հիմք դրվեց մի գործընթացի, որը կոչվում է Արցախի ինտեգրում ունիտար Ադրբեջանին. ցավոք, միտումը շարունակվում է: Շառլ Միշելը հայտարարություն տարածեց հանդիպման արդյունքների վերաբերյալ, ակնհայտորեն կողմերը որևէ նոր, էական համաձայնության չեն եկել»,- ասել է քաղաքագետը:

«Բրյուսելի հարթակը բոլոր հարթակների մեջ ամենավտանգավորն է ՀՀ-ի համար». քաղաքագետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր