ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
ԱՄՆ-ն Ուկրաինային 1,3 միլիարդ դոլարի զենք կմատակարարի
20:42, 18.07.2023 | mamul.am
2784 | 0

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Կիևին 1,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն գնելու նոր որոշման մասին, հայտնում է Reuters-ը։

Զենքի փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության, ԱԹՍ-ներից պաշտպանվելու համակարգեր, կամիկաձե անօդաչու սարքեր և զինամթերք, ասել է ամերիկացի պաշտոնյան:

Միացյալ Նահանգները միջոցները ձեռք է բերում իր՝ «Ուկրաինայի անվտանգության աջակցության» նախաձեռնության (USAI) միջոցով, որը Ջո Բայդենի վարչակազմին թույլ է տալիս զենք գնել մասնավոր արտադրողներից, այլ ոչ թե ամերիկյան զինապահեստներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր