«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեի գիշերն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է սկսում։ «Սա լրացուցիչ ճիգ է՝ միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասաց նա ու հավելեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների, թե ինչպիսի, չմանրամասնեց։ Նախագահը նշել է, որ իր տեսաուղերձում հստակ ասվում է, որ նաև ՀՀ իշխանություններին է այս քայլն ուղղված։ Հետաքրքրվել են՝ ի՞նչ հետագա կոշտ միջոցների մասին է ակնարկել նախագահը, սակայն Հարությունյանը փակագծեր չի բացել՝ նշելով միայն, որ ուրիշ ակցիաներ էլ են մտածել, սկզբի համար` գուցե հացադուլ և այլն։ ԱԺ նախագահը ևս միացել է նստացույցին»: Մանրամասները՝ թերթի համարում: |