ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Աշոտյանին զրկել են ընտանիքի անդամների հետ շփվելու հնարավորությունից». փաստաբան
12:54, 19.07.2023 | mamul.am
2939 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կալանավորված Արմեն Աշոտյանին զրկել են ընտանիքի անդամների՝ երեխաների հետ շփվելու հնարավորությունից: Խոսելով բուն գործի մասին՝ փաստաբանը նշեց, որ Աշոտյանին կալանավորել են շիտակ խոսքի, քննադատության համար. «Արմեն Աշոտյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մասին են հայտնում Եվրոպայի իշխող կուսակցությունը, եվրոպական կառույցները, սոցհարցումները»,- ասաց նա՝ հավելելով, որ «սա լրջագույն ապտակ է իշխանությանը». «Ժողովրդավարությունից են խոսում, ի՞նչ ժողովրդավարություն, ինչի՞ մասին է խոսքը, սա խայտառակություն է»,- հավելեց Աթանեսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր