ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Չեմ կարծում, որ ուկրաինական ուժերը երբևէ կկարողանան ոտքի կանգնել». Էրիկ Քրամեր
18:48, 19.07.2023 | mamul.am
7919 | 0

Ուկրաինայում աշխատող ռազմական հրահանգիչ, ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի վետերան Էրիկ Քրամերը Newsweek ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների շրջանում կան բազմաթիվ զոհեր։
Նա նշել է, որ ճանաչում է մի քանի տղաների, ովքեր աշխատում են վիրավորների ընդունարանում, և նրանք իրեն ասել են, որ այժմ «երեք անգամ ավելի շատ զոհեր են ունենում, քան մի քանի ամիս առաջ»։

«Դա, անշուշտ, սարսափելի է»,- շարունակել է Քրամերը՝ հավելելով, որ չի կարծում, որ ուկրաինական ուժերը երբևէ կկարողանան «ոտքի կանգնել»:

Բացի այդ, ամերիկացի հրահանգիչը կանխատեսել է, որ Արևմուտքի աջակցությունն «ավելի ու ավելի քիչ կլինի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր