ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է 3 անգամ
18:36, 26.07.2023 | mamul.am
5331 | 0

Վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. գլխավոր բժիշկ: Այս մասին «Պաշարված Արցախ» հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։

«Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը: Ի լրումն այս ամենի` շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու: Մինչդեռ դա է հանդիսանում առողջ սերունդ ունենալու գրավականը»,- ցավով նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր