ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՍԴ դատավոր Արեգ Վաղարշյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով ուշագրավ որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
09:54, 12.08.2023 | mamul.am
4974 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ուշագրավ որոշում է կայացվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախաքննական մարմինը գործով անցնող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցրել է՝ դատահետքաբանական փորձաքննության հիմքով։
Գրել էինք, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով անցնում է նաև Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեր տեղեկություններով՝ նա ձերբակալվել է, ավել ուշ դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել:
Փորձել էինք պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է։ Ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն, և դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, և հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը, որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր:
Իսկ, ահա, նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Թե որն է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ կրակոցներ արձակելու պատճառը, իրավապահները դեռեւս պարզում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր