ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Անկարգություններ Ֆրանսիայում՝ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո
09:24, 01.07.2024 | mamul.am
3039 | 0

Փարիզում՝ Հանրապետության հրապարակում, զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Ցուցարարները, որոնք դժգոհ են «Ազգային միավորում» կուսակցության՝ ընտրություններում առաջատար լինելուց, հակաֆաշիստական կարգախոսներ են վանկարկել, հաղորդում է Sky News-ը։

Լիոնում ցուցարարները կոտրել են ցուցափեղկերը, ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։

Նախնական տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան ստացել է ձայների 21,5%-ը՝ զբաղեցնելով 3-րդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ից (34,2%) և «Նոր ազգային ճակատ» կոալիցիայից (29,1%) հետո։

Երբ հայտնի են դարձել առաջին փուլի արդյունքները, Լը Պենը հայտարարել է, որ «Ազգային միավորում»-ը գործնականում ոչնչացրել է «մակրոնիստական դաշինքը»։

Անկարգություններ Ֆրանսիայում՝ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր